ԵՄ-ն մտադիր է ստեղծել Անվտանգության խորհուրդ
Աշխարհ
Եվրամիությունը մտադիր է իր կառուցվածքում ստեղծել անվտանգության հարցերով հատուկ խորհուրդ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Եվրախորհրդարանում «Միության վիճակի մասին» իր ելույթի ժամանակ։
«Մենք կներկայացնենք մեր առաջարկները, թե ինչպես իրականացնել Եվրոպական անվտանգության խորհրդի գաղափարը», - ասել է նա։
Նրա խոսքով՝ «հաշվի առնելով առկա ռիսկերի բնույթն ու մասշտաբները, սա դարձել է ավելի հրատապ»։ «Մենք վաղուց քննարկում ենք մեր մայրցամաքի անվտանգությանը նվիրված առաջնորդների հանդիպումների ձևաչափը՝ այնպիսի գործընկերների մասնակցությամբ, ինչպիսիք են Կանադան, Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և այլն։ Անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը հստակ է», - նշել է ֆոն դեր Լայենը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)