Գերմանիան պատրաստում է հիվանդանոցներ՝ Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում վիրավորներին ընդունելու համար
Աշխարհ
Bloomberg-ը հաղորդում է, որ Գերմանիան պատրաստում է իր հիվանդանոցները Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում մեծ թվով վիրավորների տեղավորելու համար։
«Մեր առողջապահական համակարգը պատրա՞ստ է դրան։ Միակ պատասխանը՝ ոչ։ Մեզ մարաթոն է սպասվում», - հրատարակությունը մեջբերում է Ուլմի ռազմական հոսպիտալի հրամանատար Բենեդիկտ Ֆրիմերտին։
Նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը կարգադրել է վերագործարկել այս քաղաքի զինվորական հոսպիտալի տակ գտնվող բժշկական բունկերը։
Հոդվածում նաև մեջբերվել է Բունդեսվերի զեկույցը, որը ուրվագծում էր Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների հնարավոր սցենարը. հակամարտության դեպքում ամեն օր Գերմանիա կբերվի մինչև հազար վիրավոր զինվոր։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)