Ճապոնիայի ռազմական գործունեությունը սպառնում է Ասիայի խաղաղությանը․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանի Հեռավոր Արևելքի սահմանների մոտ Ճապոնիայի կողմից ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների հետ համատեղ իրականացվող ռազմական ուսումնական գործունեության սրացումը ուղղակի սպառնալիք է Հյուսիսարևելյան Ասիայի խաղաղության և կայունության համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյի հանդիպումից հետո։
«Միևնույն ժամանակ, ընդգծվել է Ճապոնիայի վերառազմականացման, Տոկիոյի կողմից ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների հետ համատեղ իրականացվող ռազմական ուսումնական գործունեության սրման, նրա տարածքում միջին հեռահարության հրթիռային համակարգերի տեղակայման և այլնի վտանգը։
Այս բոլոր քայլերը ուղղակի սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգության և Հյուսիսարևելյան Ասիայի խաղաղության ու կայունության համար», - ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)