ԱՄՆ-ը Ռուսաստանին չի տեղեկացրել տիեզերքում զենք տեղակայելու մասին․ ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
ԱՄՆ-ը Ռուսաստանին առանձին չի տեղեկացրել տիեզերքում զենքի տեղակայման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով, փոխանցում է Lenta.ru-ն։
«Մեզ համար սա նորություն չէ։ Այս ամենին հետևում ենք, ամեն ինչ արձանագրվում է, և համապատասխան եզրակացություններ են արվում», — ասել է Ռյաբկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան երկար ժամանակ հանդես է գալիս տիեզերքում հարվածային միջոցների տեղակայումը կանխող իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի ստեղծման օգտին։
Ավելի վաղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ունի տիեզերական տարածքը վերահսկելու համար նախատեսված ուղեծրային զենք։ Նա սպառազինության վերաբերյալ այլ մանրամասներ չէր հայտնել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)