ՀՀ ՆԳՆ շարժական գրասենյակները սեպտեմբերի 17-ին կաշխատեն Բյուրեղավանում և Վարդենիսում
Հայաստան
ՀՀ ներքին գործերի նախարարության շարժական սպասարկման գրասենյակները սեպտեմբերի 17-ին կայցելեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր։
Բյուրեղավան համայնքում սպասարկումը կիրականացվի ժամը 10։30-ից մինչև 16։00-ն՝ համայնքապետարանի շենքի հարակից տարածքում, իսկ Վարդենիսում՝ ժամը 11։30-ից մինչև 16։00-ն՝ համայնքապետարանի հարևանությամբ։
Շարժական գրասենյակներում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական և տարբեր տեղեկանքներ։ Հնարավոր է նաև ստանալ նոր փաստաթղթեր՝ վարորդական վկայականի, սեփականության վկայականի կամ տեխնիկական անձնագրի փոխանակման կամ կորստի դեպքում, ինչպես նաև օգտվել հաշվառման-քննական ստորաբաժանումների այլ ծառայություններից։
Սեպտեմբերի 17-ին շարժական գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Գառնի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում՝ սեպտեմբերի 10-ին ընդունված դիմումների հիման վրա պատրաստված փաստաթղթերը տրամադրելու նպատակով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)