Աշխարհում առաջին ռոբոտ-ուղեկցորդը շուտով կսկսի աշխատել գնացքներում
Աշխարհ
Աշխարհում առաջին ռոբոտ-ուղեկցորդը շուտով կսկսի աշխատել «Ռուսական երկաթուղիների» (ՌԺԴ) գնացքներում։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ռոբոտը, որը ստացել է «Վոլոդյա» անունը, արդեն փորձնական ուղևորություն է կատարել «Սապսան» արագընթաց գնացքով։ Բելոզյորովի խոսքով՝ առաջիկայում այն կսկսի աշխատել նաև ուղևորների հետ։
ՌԺԴ-ի ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ ռոբոտները չեն կարող ամբողջությամբ փոխարինել մարդկանց։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիաները կարող են կատարել բազմաթիվ գործառույթներ, սակայն որոշումների ընդունումն ու ուղևորների նկատմամբ մարդկային վերաբերմունքը կմնան աշխատակիցների պատասխանատվության ներքո։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)