ՌԴ ԱԳՆ-ն Ճապոնիային զգուշացրել է հակառուսական քաղաքականության հնարավոր հետևանքների մասին
Ռուսաստան
Ռուսաստանը «անհրաժեշտ փոխհատուցող միջոցներ» կձեռնարկի, եթե Ճապոնիան շարունակի հակառուսական քաղաքականությունը։ Այս մասին Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ հնարավոր քայլերի նպատակը կլինի երկրի պաշտպանունակության անհրաժեշտ մակարդակի ապահովումը։
«Նման գործունեության շարունակման դեպքում Ռուսաստանը կձեռնարկի անհրաժեշտ փոխհատուցող միջոցներ՝ իր պաշտպանունակության պատշաճ մակարդակն ապահովելու նպատակով», — ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)