Ռուսաստանը կարող է վերանայել վառելիքի արտահանման սահմանափակումները
Ռուսաստան
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը չի բացառում վառելիքի արտահանման գործող սահմանափակումների վերանայումը, եթե ներքին շուկայում իրավիճակը կայունանա։ Այս մասին գերատեսչությունից հայտնել են ՌԻԱ Նովոստիին։
Նախարարությունում նշել են, որ արտահանման սահմանափակումների պայմանները պարբերաբար վերագնահատվում են՝ հաշվի առնելով ներքին շուկայում վառելիքի առաջարկը, արտադրության ու պաշարների ծավալները և պահանջարկի դինամիկան։ Բավարար առաջարկի ձևավորման և իրավիճակի կայունացման դեպքում սահմանափակումները կարող են փոփոխվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարությունը թույլատրել է մինչև հոկտեմբերի վերջ երկարաձգել արտադրողների համար դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլի արտահանման արգելքը։ Նախարարությունում ընդգծել են, որ առաջնահերթությունը շարունակում է մնալ ներքին շուկայի լիարժեք ապահովումն ու վառելիքի շուկայի կայունությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)