Կրեմլն արձագանքել է ԱՄՆ-ի՝ ռուսական հետախուզության համար աշխատած անձանց մասին հայտարարությանը
Ռուսաստան
Կրեմլում չեն տեսել համոզիչ ապացույցներ, որոնք կհաստատեին ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները ռուսական հետախուզության համար ենթադրաբար աշխատած հինգ անձանց բացահայտման մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը գաղտնազերծել էր հինգ անձանց դեմ ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ նրանք աշխատել են ռուսական հետախուզական ծառայությունների համար։
«Քանի դեռ չենք լսել և չենք տեսել որևէ համոզիչ ապացույց կամ շոշափելի փաստարկ, անհրաժեշտ չենք համարում մեկնաբանել այդ լուրերը», — ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)