Ակնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից
Գիտություն և Մշակույթ
Աչքերի ալերգիկ ռեակցիան վարակից տարբերելու հիմնական նշաններից մեկը երկու աչքերում միաժամանակ առաջացող քորն է։ Այս մասին հայտնել է ակնաբույժ Աննա Գաբրելյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մասնագետի խոսքով՝ ալերգիկ կոնյուկտիվիտի դեպքում հատկապես առավոտյան քոր են գալիս երկու աչքերը, արտադրությունը սովորաբար թափանցիկ է, իսկ տեսողությունը չի վատանում։ Ալերգիան կարող է լինել սեզոնային՝ կապված ծառերի և խոտաբույսերի ծաղկափոշու հետ, կամ շուրջտարյա, որի պատճառ կարող են դառնալ տնային փոշու տիզերը, կենդանիների մազերն ու մաշկի մասնիկները և բորբոսի սպորները։
Ախտանշանները մեղմելու համար բժիշկը խորհուրդ է տալիս անկողնային սպիտակեղենը շաբաթական մեկ անգամ լվանալ առնվազն 60°C ջերմաստիճանում, ննջասենյակի խոնավությունը պահել մոտ 45 տոկոսի սահմաններում և հնարավորինս նվազեցնել փոշի կուտակող իրերի քանակը։ Աչքերին կարող են օգնել նաև սառը կոմպրեսներն ու արհեստական արցունքը։ Եթե քորը պահպանվում է մեկ շաբաթից ավելի կամ խանգարում է քնել, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել ակնաբույժի։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)