Արտերկրում շուրջ 9 հազար ռուսաստանցի արդեն մասնակցել է Պետդումայի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը
Ռուսաստան
Արտերկրում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը մասնակցել է շուրջ 9 հազար ՌԴ քաղաքացի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համաձայնեցմամբ ռուսաստանցիների խիտ բնակության վայրերում կազմակերպվել է 56 արտագնա վաղաժամ քվեարկություն։ Դրանց մասնակցել են, մասնավորապես, արտերկրում խոշոր շինարարական նախագծերում ներգրավված ընկերությունների աշխատակիցներ, ինչպես նաև զինծառայողներ։
Զախարովան նշել է, որ աշխարհի 152 երկրներում Ռուսաստանի դեսպանատներին և գլխավոր հյուպատոսություններին կից ձևավորվել է ընդհանուր առմամբ 326 ընտրատեղամաս։ Դրանց աշխատանքների կազմակերպումը, ըստ նրա, գտնվում է ԱԳՆ-ի անմիջական վերահսկողության ներքո։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)