Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համար
Աշխարհ
Դերասան Նոա Ուայլին արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Փիթ» (The Pitt) դրամատիկական սերիալում տղամարդու լավագույն գլխավոր դերակատարման համար։ Նա մարմնավորում է բժիշկ Մայքլ «Ռոբի» Ռոբինավիչին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կանանց գլխավոր դերակատարման անվանակարգում մրցանակը ստացել է Ռեա Սիհորնը՝ «Մեկը շատերից» գիտաֆանտաստիկ սերիալում Քերոլ Սթուրկայի դերի համար։ Այս անվանակարգում հավակնորդների թվում էր նաև Զենդայան՝ «Էյֆորիա» սերիալում իր դերակատարմամբ։
Կատակերգական սերիալների անվանակարգում լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու Ռիսը՝ «Այրիների ծոցը» սերիալում Թոմ Լոֆթիի դերի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Ջին Սմարթը՝ «Հնարքներ» սերիալի հինգերորդ և եզրափակիչ եթերաշրջանում Դեբորա Վենսի դերի համար։ «Այրիների ծոցը» նաև ստացել է երկրորդ պլանի դերակատարումների երկու մրցանակ։
«Էմմի» մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսի Peacock թատրոնում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)