Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոնները
Հասարակություն
Շները մարդկային խոսքն ամբողջությամբ չեն հասկանում՝ բացառությամբ որոշ բառերի, սակայն շատ լավ ընկալում են մարդու հույզերն ու տրամադրությունը։ Այդ պատճառով ճիշտ պահին արտահայտված գովասանքը կարող է ավելի ազդեցիկ լինել, քան ցանկացած խոսք։ Այս մասին РИАМО-ին պատմել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը։
Մասնագետի խոսքով՝ գովասանքը շան հետ հաղորդակցվելու և վարժեցնելու կարևոր գործիք է։ Կարելի է ընտրել հատուկ ազդանշանային բառ, օրինակ՝ «Այո՛», այն արտասանել ուրախ տոնով, ապա մի քանի վայրկյան անց կենդանուն հյուրասիրել կամ շոյել։ Կարևոր է դա անել հենց ճիշտ գործողությունից անմիջապես հետո, որպեսզի շունը հասկանա՝ ինչի համար է խրախուսվում։
Գոլուբևը նաև խորհուրդ է տալիս գովել նույնիսկ փոքր հաջողությունների համար, սակայն չափից շատ չօգտագործել ընտրված ազդանշանային բառը, որպեսզի այն չկորցնի իր նշանակությունը։ Նրա խոսքով՝ կարևոր են նաև ձայնի տոնն ու ճիշտ պահը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)