Ալեն Սիմոնյանը պատմել է Մոսկվայում հայ քրեական հեղինակության հետ ունեցած միջադեպի մասին
Հայաստան
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պատմել է մի քանի տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպի մասին, որը, նրա խոսքով, քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի։
Սիմոնյանի պատմելով՝ Մոսկվա կատարած այցերից մեկի ժամանակ պատվիրակության կազմում էր նաև նախկին իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հյուրանոցում գտնվելու ընթացքում Սարգսյանն առաջարկել է իրենց միանալ իր հոր ընկերոջը։ Սիմոնյանը չի առարկել, ինչից հետո նրանց է միացել քրեական հեղինակություն, որի անունը, ըստ Սիմոնյանի, այժմ չի ցանկանում հրապարակել։
Շփման ընթացքում Սիմոնյանի և այդ անձի միջև կոնֆլիկտ է առաջացել, որը քիչ էր մնում վերածվեր ֆիզիկական բախման։
Նշենք, որ Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի միջև տարաձայնությունները վաղուց են շարունակվում։ Վերջերս Սարգսյանը հարցազրույցներից մեկում Սիմոնյանին մեղադրել էր նաև խաղային բիզնեսը «հովանավորելու» մեջ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)