Հարկ վճարողներին վերադարձված գումարներն աճել են 16.5%-ով․ ՊԵԿ
Հայաստան
2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 205.5 մլրդ դրամ դեբետային գումար՝ 9793 դեպքով։ ՊԵԿ-ի տվյալներով՝ գումարի վերադարձից օգտվել է 3588 հարկ վճարող։
2025 թվականի նույն ժամանակահատվածում 2458 հարկ վճարողների վերադարձվել էր 176.4 մլրդ դրամ՝ 5951 դեպքով։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում վերադարձված գումարն ավելացել է 29.1 մլրդ դրամով կամ 16.5%-ով, իսկ դեպքերի թիվը՝ 64.6%-ով։
Զգալիորեն աճել է նաև ավտոմատ եղանակով իրականացվող վերադարձների ծավալը։ 2026 թվականի առաջին ութ ամիսներին 5286 դեպքով հարկ վճարողներին ավտոմատ վերադարձվել է 62.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 1202 դեպքի և 10.4 մլրդ դրամի դիմաց։
ՊԵԿ-ի տվյալներով՝ ավտոմատ վերադարձված գումարի ծավալն աճել է 498.6%-ով, իսկ դեպքերի թիվը՝ 339.8%-ով։ 2026 թվականին ավտոմատ վերադարձների բաժինը ընդհանուր վերադարձված գումարի մեջ կազմել է 30.3%՝ նախորդ տարվա 5.9%-ի փոխարեն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)