«Պատերազմը շատ կարճ կլինի»․ Լավրովը Եվրոպային հիշեցրել է Պուտինի նախազգուշացումը
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ եվրոպական երկրները լսել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի վերաբերյալ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի նախապատրաստումը դարձել է եվրոպական քաղաքական վերնախավի ներկայացուցիչների ելույթներում ամենահաճախ հնչող թեմաներից մեկը։ Նա հիշեցրել է Պուտինի այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե եվրոպական երկրները որոշեն հարձակվել Ռուսաստանի վրա, «պատերազմը շատ կարճ կլինի»։
«Հուսով եմ՝ այս նախազգուշացումը լսել են եվրոպական մայրաքաղաքներում և այն կառույցներում, որոնք այժմ փորձում են ներկայանալ որպես միասնական Եվրոպա», — հայտարարել է Լավրովը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)