Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 107 հազար
Աշխարհ
Ճապոնիայում 100 և ավելի տարեկան բնակիչների թիվն առաջին անգամ գերազանցել է 100 հազարը։ Առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ երկրում այժմ ապրում է 107 677 երկարակյաց։
Նրանցից 94 298-ը կանայք են, իսկ 13 379-ը՝ տղամարդիկ։ Երկու ցուցանիշներն էլ պատմական առավելագույնն են։
Ճապոնիայի ամենատարեց բնակիչը Կիոտոյից 114-ամյա Ֆույու Կիշիմոտոն է, իսկ ամենատարեց տղամարդը՝ Կումամոտոյից 112-ամյա Հիկարու Կատոն։
100 տարեկանից բարձր բնակիչների թիվը Ճապոնիայում աճում է արդեն տասնամյակներ շարունակ։ 1963 թվականին երկրում հաշվառված էր ընդամենը 153 նման բնակիչ, 2025-ին նրանց թիվը հասել էր 99 763-ի, իսկ այժմ անցել է 107 հազարը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)