«ԵՄ ղեկավարությունը գրեթե անկասկած կմոլորեցնի Երևանին՝ եվրաինտեգրման հարցում»․ Լավրով
Արտաքին Քաղաքական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիության ղեկավարությունը, իր գնահատմամբ, կարող է մոլորեցնել Երևանին՝ Հայաստանի եվրաինտեգրման հարցում։
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Եվրոպական միությանը միանալու ձգտումներին, ապա ԵՄ իշխանությունները կարող են հանգիստ մոլորության մեջ գցել նրանց, և, կարծում եմ՝ գրեթե անկասկած, այդպես էլ կանեն»,- Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ինքը չի տեսնում, թե ինչպես կարող է Հայաստանը դառնալ ԵՄ անդամ՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի և Սերբիայի նման երկրները տասնամյակներ շարունակ սպասում են անդամակցությանը։
Լավրովի հայտարարությունը վերաբերում է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին և ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման գործընթացին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)