Լավրովը հայտարարել է Եվրասիայում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագրերի մասին
Ռուսաստան
ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարժվում են Եվրասիայում փակ տնտեսական և ռազմաքաղաքական դաշինքներ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Եկատերինբուրգում անցկացվող Երիտասարդության միջազգային փառատոնի ժամանակ։
Լավրովի խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնց անդամակցում է Ռուսաստանը, բաց են նոր մասնակիցների համար, և Մոսկվան պատրաստ է քննարկել դրանց ընդլայնման պայմանները։
«Բավական է ցանկություն լինի, և մենք պատրաստ ենք քննարկել, թե ինչ պայմաններով կարող է տեղի ունենալ ընդլայնումը։ Իսկ Միացյալ Նահանգներն ու նրանց դաշնակիցները շարժվում են Եվրասիայում փակ տնտեսական և ռազմաքաղաքական դաշինքներ ստեղծելու ուղղությամբ», — ասել է Լավրովը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)