Ֆոն դեր Լյայենի՝ Կանադայի վերաբերյալ առաջարկն անակնկալի է բերել ԵՄ երկրներին
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարությունը, որ Եվրամիությունը կարող է քննարկել Կանադային ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու հարցը, անակնկալի է բերել ԵՄ անդամ երկրներին։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
«Ոչ ոք հստակ չգիտի, թե դա ինչ է նշանակում։ Մենք ջերմ հարաբերություններ ունենք Օտտավայի հետ, սակայն պետք է հասկանանք մանրամասները», — ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։
Politico-ի աղբյուրների համաձայն՝ հնարավոր տարբերակներից մեկը Կանադային այնպիսի ձևաչափ առաջարկելն է, որը նման կլինի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ գործող խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերին։ Միաժամանակ դիվանագետներից մեկը նշել է, որ ԵՄ-ում «ասոցացված անդամի» կարգավիճակի ներդրումը կարող է պահանջել միության համապատասխան փաստաթղթերի փոփոխություն, ինչի համար ներկայում բավարար աջակցություն չկա։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)