«Սա արդեն նաև ներկայիս վարչակազմի պատերազմն է»․ Լավրով
Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում ուկրաինական հակամարտությունն անվանում էր Ջո Բայդենի պատերազմ՝ պնդելով, որ իր նախագահության դեպքում այն չէր սկսվի։ Սակայն այժմ այն նաև ԱՄՆ ներկայիս վարչակազմի հակամարտությունն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Знание. Первые» դաշնային կրթական մարաթոնի ժամանակ։
«Նախկինում նախագահն ասում էր՝ «Սա Բայդենի պատերազմն է, եթե ես նախագահ լինեի, այն չէր սկսվի»։ Բայց հիմա սա արդեն նաև ներկայիս վարչակազմի պատերազմն է։ Բայդենի սահմանած բոլոր պատժամիջոցները, առանց բացառության, երկարաձգվում են Թրամփի վարչակազմի կողմից», — ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ միաժամանակ սահմանվել են նաև նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ «Լուկօյլի», «Ռոսնեֆտի», ինչպես նաև մի շարք այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)