Դաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվել
Հասարակություն
Մախաչկալայում անցկացվող «Ավանդույթների պահապանները» ժողովրդական գեղարվեստական արհեստների միջազգային փառատոնի շրջանակում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել։ Այս մասին հայտնել է Դաղստանի զբոսաշրջության նախարարությունը։
Փառատոնի ընթացքում բացվել է 100 մետր երկարությամբ սեղան, որի վրա ներկայացվել է 305 տարբեր ուտեստ՝ միավորելով աշխարհի ավելի քան 200 ժողովուրդների խոհարարական ավանդույթները։ Ուտեստների պատրաստմանը մասնակցել է 117 խոհարար՝ Ռուսաստանի 89 տարածաշրջանից։
Պատրաստման համար օգտագործվել է ավելի քան 300 կգ կարմիր միս, 150 կգ-ից ավելի հավի միս, 50 կգ ձուկ, շուրջ 200 կգ ալյուր, 500 կգ թարմ բանջարեղեն, ինչպես նաև ավելի քան 100 կգ հատապտուղ և կանաչեղեն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)