Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարք
Աշխարհ
Ճապոնիան նախատեսում է 2027-2031 թվականներին իր պաշտպանական հզորության ամրապնդման շրջանակներում գնել մոտ 52,000 անօդաչու թռչող սարքեր՝ տարբեր նպատակներով, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ այդ 52,000-ից մոտ 10,000-ը կլինեն հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են հարվածել ցամաքային թիրախներին, իսկ 7,500-ը՝ հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Նշվում է նաև, որ մոտ 7 տրիլիոն իեն (45 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով) նախատեսվում է հատկացնել անօդաչու համակարգերի և արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակմանը։
Զինված ուժերը պոտենցիալ թշնամու տարածքում գտնվող թիրախների դեմ հակագրոհային հնարավորություններով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով զինելու համար նախատեսվում է ավելի քան 9 տրիլիոն իեն (58 միլիարդ դոլար)՝ վեց անգամ ավելի, քան երկրի ներկայիս ազգային անվտանգության ռազմավարությունն է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)