Ողբերգական ավտովթար Կոտայքում․ կա 4 զոհ, 1 վիրավոր
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել ծառերի մեջ․ փոխանցում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 մարդ տեղում մահացել է, ևս 1-ը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզվում են մեքենայի սեփականատիրոջ, վարորդի, զոհերի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)