10 տարի անց Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վճիռ․ դատարանը նրան 1 եվրո տվեց
Աշխարհ
Փարիզի դատարանը Քիմ Քարդաշյանին 1 եվրոյի փոխհատուցում է նշանակել՝ 2016 թվականին Փարիզում զինված կողոպուտի զոհ դառնալու համար։ Այդ գումարն էր պահանջել նաև նրա փաստաբանը՝ որպես խորհրդանշական փոխհատուցում։
Դեպքի առնչությամբ անցած տարի դատարանը ութ անձի մեղավոր էր ճանաչել կողոպուտին մասնակցելու համար։ Քարդաշյանը նախկինում կատարվածը որակել էր որպես իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկը։
Դատարանի որոշումից հետո Քարդաշյանն ու նրա ոճաբան Սիմոն Հարուշը շնորհակալություն են հայտնել ֆրանսիական դատական համակարգին՝ նշելով, որ տեղի ունեցածը խորապես տրավմատիկ էր, և դրա հետևանքները շարունակում են զգալ մինչ օրս։
Նրանց խոսքով՝ 1 եվրոյի փոխհատուցումն իրենց համար ոչ այնքան ֆինանսական փոխհատուցման, որքան տեղի ունեցածի ճանաչման և պատասխանատվության հարց է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)