Լավրով. Ռուսաստանն այլևս չի վերադառնա Եվրոպայի հետ նախկին հարաբերությունների ձևաչափին
Ռուսաստան
Ռուսաստանն այլևս չի վերադառնա եվրոպական երկրների հետ հարաբերությունների այն ձևաչափին, որը ձևավորվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այլևս վերադարձ չի լինելու այն «գիրկը», որը կար 1990-ականներին և նույնիսկ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ եթե եվրոպական որևէ երկիր ցանկանա վերականգնել Ռուսաստանի հետ երկխոսությունը, Մոսկվան պատրաստ կլինի դիտարկել համապատասխան առաջարկները։ Սակայն յուրաքանչյուր նախաձեռնություն կգնահատվի առանձին, և միայն դրանից հետո Ռուսաստանը կորոշի՝ ընդունելի՞ է այն իր համար, թե ոչ։
Ավելի վաղ Լավրովը նաև հույս էր հայտնել, որ եվրոպական մայրաքաղաքներում ուշադրություն են դարձրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև հնարավոր ռազմական բախման վերաբերյալ հայտարարություններին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)