«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմի դերասանուհի Նատալյա Դանիլովան մահացել է 70 տարեկանում
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանի վաստակավոր արտիստ Նատալյա Դանիլովան մահացել է 70 տարեկանում։ Դերասանուհին վերջին ամիսներին տառապում էր ծանր հիվանդությամբ, որի մանրամասները չեն հրապարակվում։ Մահվան մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի «Ֆոնտանկա» պարբերականը։
Դանիլովան առավել հայտնի էր Ստանիսլավ Գովորուխինի «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» («Место встречи изменить нельзя») ֆիլմում կրտսեր սերժանտ Վարվարա Սինիչկինայի դերով։ Կինոյում նա առաջին անգամ նկարահանվել էր 13 տարեկանում՝ Իգոր Մասլեննիկովի «Վաղը՝ ապրիլի 3-ին...» ֆիլմում։
Կոմիսարժևսկայայի անվան թատրոնը, որտեղ աշխատել է դերասանուհին, ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ՝ Դանիլովային անվանելով «հրաշալի դերասանուհի և գեղեցիկ, շլացուցիչ կին»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)