Հութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակել
Աշխարհ
Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը Սաուդյան Արաբիայում գտնվող մուսուլմանական սուրբ քաղաք Մեքքայի վրա հարձակվելու իրենց ենթադրյալ ծրագրերի մասին հաղորդագրությունները որակել է որպես հորինվածքներ։
«Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից հութիների սուրբ քաղաք Մեքքայի վրա հարձակվելու ենթադրյալ փորձերի վերաբերյալ տարածվող հորինվածքներն ու ստերը չպետք է որևէ մեկին մոլորեցնեն», - ասել է շարժման խոսնակ Յահյա Սարիան։ Նա ընդգծել է, որ «Անսար Ալլահը» «ոչ մի սպառնալիք չի ներկայացնում իսլամական սուրբ վայրերի համար»։
Շարժման խոսնակի խոսքով՝ հութիների ռազմական գործողությունները «ուղղված են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտներին և սուրբ վայրերից հեռու գտնվող ռազմական բազաներին»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)