Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինի
Աշխարհ
Բրիտանացի երգիչ Ed Sheeran-ի՝ ԱՄՆ-ում կայանալիք Loop Tour շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի համերաշխություն ռեփեր Macklemore-ի հետ։ Վերջինս հեռացվել էր շրջագայությունից Պաղեստինին աջակցող հայտարարություններից հետո, հայտնում է Al Jazeera-ն։
Շրջագայությունից դուրս գալու մասին հայտարարել են ամերիկացի երգիչ և պրոդյուսեր Finneas-ը, իռլանդացի երգիչ Aaron Rowe-ն, իռլանդական Beoga խումբը և դանիական Lukas Graham-ը։ Նրանք իրենց որոշումները կապել են Macklemore-ի հեռացման և արտիստների՝ քաղաքական ու հումանիտար հարցերի վերաբերյալ ազատ արտահայտվելու իրավունքի հետ։
Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Macklemore-ը Նյու Ջերսիի MetLife Stadium-ում Ed Sheeran-ի համերգի ժամանակ հայտարարել է «Ազատություն Պաղեստինին» և հանդես եկել պաղեստինցիներին աջակցող այլ հայտարարություններով։ Դրանից հետո մի շարք համերգային հարթակներ դեմ են արտահայտվել նրա հետագա մասնակցությանը շրջագայությանը։
Ed Sheeran-ը հայտարարել է, որ Macklemore-ին շրջագայությունից հեռացնելու որոշումն իրենը չի եղել։ Նրա խոսքով՝ որոշումը կայացրել է ամերիկյան պրոմոութերը այն բանից հետո, երբ առաջիկա համերգների որոշ հարթակներ զգուշացրել են, որ կարող են չեղարկել ելույթները, եթե ռեփերը շարունակի մասնակցել շրջագայությանը


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը