Լրագրողը կալանավորվել է բանակի մասին «կեղծ տեղեկություններ» տարածելու մեղադրանքով. ՌԴ
Ռուսաստան
Մոսկվայի Բաբուշկինյան դատարանը հեռակա կարգով կալանավորել է լրագրող Դմիտրի Ելովսկուն, որը Ռուսաստանում ընդգրկված է «օտարերկրյա գործակալների» ռեեստրում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ելովսկուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածով՝ Ռուսաստանի զինված ուժերի կիրառման վերաբերյալ «ակնհայտ կեղծ տեղեկություններ» հրապարակայնորեն տարածելու համար։
Լրագրողը տարբեր տարիների աշխատել է «Ходорковский Live»-ում, «Дождь» հեռուստաալիքում և «Сноб» նախագծում։ 2026 թվականի օգոստոսի 20-ին նա հետախուզում էր հայտարարվել, իսկ դեռ 2023 թվականին Ռուսաստանի արդարադատության նախարարությունը Ելովսկուն ներառել էր «օտարերկրյա գործակալների» ռեեստրում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)