Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը
Աշխարհ
Իտալիայի ամենատարեց տղամարդը մահացել է 113-րդ տարում։ Այդ մասին հայտնել է Corriere della Sera պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ մարտի 25-ին երկրի հարավում գտնվող Բազիլիկատա շրջանում, Ավիլյանո համայնքի Սարնելլի գյուղի բնակիչ Վիտանտոնիո Լովալլոն դարձել էր 112 տարեկան։ Տղամարդու մահվան մասին ավելի վաղ հայտնել էր գյուղի ղեկավար Ջուզեպպե Մեկկան։
Մարտին Ավիլյանոյի մունիցիպալ վարչակազմը երկարակյացին հանձնել էր հուշատախտակ՝ աշխատանքի և գյուղական համայնքի առաջ ունեցած վաստակների համար շնորհակալությամբ։
Լովալլոն ծնվել է 1914 թվականին, երիտասարդ տարիքում հովիվ է եղել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա զորակոչվել է բանակ և 1943 թվականին գերի է ընկել Հունաստանում, որտեղից ավելի ուշ արտաքսվել է Գերմանիայի համակենտրոնացման ճամբար, այնտեղ մնացել է մինչև 1945 թվականի մայիսի 8-ը։ Պատերազմից հետո Լովալլոն վերադարձել է Բազիլիկատա։
Տղամարդու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Սարնելլիի Սան Վինչենցո Ֆերրեր եկեղեցում։ Նա ուներ երկու դուստր և մեկ որդի։
Il Quotidiano del Sud պարբերականի տվյալներով՝ այժմ Իտալիայի ամենատարեց բնակիչը 115-ամյա Լուչիա Լաուրա Սանջենիտոն է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)