Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել
Աշխարհ
Եվրամիությունը հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինային տրամադրել է ավելի քան 220 միլիարդ եվրոյի օգնություն։ Այս մասին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն և անդամ պետությունները Ուկրաինային ավելի քան 78 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն են տրամադրել։
Կալասը նաև նշել է, որ Կիևին նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկից 60 միլիարդը նախատեսվում է ուղղել ռազմական օգնությանը։
ԵՄ առաջնորդները նախորդ տարվա վերջին չէին կարողացել համաձայնության գալ Ուկրաինային վարկ տրամադրելու համար Ռուսաստանի սառեցված ակտիվներն օգտագործելու շուրջ։ Փոխարենը որոշվել էր 2026-2027 թվականներին Կիևին 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)