Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԽՔ Ալեն Սիմոնյանը պատմել է 2021 թվականին Մոսկվայում տեղի ունեցած միջադեպի մասին՝ նշելով, որ հյուրանոցում իր թևից բռնել և քաշել է Հայկ Սարգսյանի հետ եկած անձը։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը Մոսկվայում բնակվող Նորիկ Թևանյանի՝ «Ախալքալակցի Նորոյի» մասին է։ Ըստ հրապարակման՝ միջադեպը տեղի է ունեցել «Արարատ Հայաթ» հյուրանոցի նախասրահում։
Սկզբում կողմերը զրուցել են, սակայն հետագայում վիճաբանություն է առաջացել։ Ըստ աղբյուրների՝ Թևանյանը վիրավորական արտահայտություն է արել Սիմոնյանի ընտանիքի անդամի հասցեին, ինչից հետո Սիմոնյանը պահանջել է չվիրավորել իր ընտանիքին։ Վեճի ընթացքում էլ, ըստ Սիմոնյանի հրապարակային պատմածի, տղամարդը բռնել է նրա թևից։
Միջադեպը, ըստ հրապարակման, հարթվել է ներկաների միջամտությամբ։ Միաժամանակ «Ժողովուրդը» նշում է, որ Սիմոնյանը դեպքի մասին հրապարակայնորեն պատմել է միայն տարիներ անց։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)