Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում քննարկվե՞լ են Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ հնարավոր խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգերը։
Հարցումը հիմնված էր իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հրապարակած տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ գերիների նկատմամբ արձանագրվել են ֆիզիկական բռնության և այլ դաժան վերաբերմունքի դեպքեր։
Վարչապետին ուղղված հարցմանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ Բաքվում պահվող հայ գերիների հարցի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նախարարությունը նաև մեջբերել է Փաշինյանի՝ սեպտեմբերի 5-ի հայտարարությունը, ըստ որի՝ գերիների և անհետ կորածների հարցը քննարկվել է, սակայն մանրամասներ չեն հրապարակվում, քանի որ դա, վարչապետի խոսքով, կարող է չօգնել գործընթացին։
«Ժողովուրդը» նշում է, որ պաշտոնական պատասխանից պարզ չի դառնում՝ արդյոք Ալիևի հետ քննարկվել են հենց խոշտանգումների վերաբերյալ կոնկրետ ահազանգերը, ինչ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահը, և արդյոք հայկական կողմը պահանջելու է գերիների անկախ բժշկական զննություն ու միջազգային կառույցների մուտք։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)