ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում քննարկվում է կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ հարուցված վարույթը՝ կուսակցության կանոնադրությունը խախտելու և կուսակցությանն ու կուսակիցներին վարկաբեկելու հիմքով։
ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը Սարգսյանի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել և հարցն ուղարկել կուսակցության վարչություն։ Հրապարակման համաձայն՝ վարչությունը հարցը նախնական քննարկել է, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Միաժամանակ «Հրապարակը» գրում է, որ ՔՊ-ում Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հավանականությունը բարձր են գնահատում։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ կուսակցության ներսում տարբեր գործիչների կողմից ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին հնչած վիրավորական կամ մեղադրական հայտարարությունների վերաբերյալ նմանատիպ վարույթներ չեն իրականացվել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)