Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
Նոյեմբերի 29-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքում ևս ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու։ ՔՊ-ի թեկնածուն գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ ընտրություններից առաջ Սպիտակում մի շարք սոցիալական ծրագրեր են իրականացվել։ Օգոստոսի 1-ից համայնքի մեկ քաղաքային և 20 գյուղական բնակավայրերում գործում է անվճար տրանսպորտ։ Համայնքի առաջին տեղակալի խոսքով՝ դրա համար համայնքային միջոցներով ձեռք են բերվել 2026 թվականի արտադրության երթուղայիններ։
Բացի այդ, Սպիտակի ավագանին համաձայնություն է տվել 2027 թվականի հունվարի 1-ից համայնքային ենթակայության մանկապարտեզները Սպիտակի քաղաքացիների համար անվճար դարձնելու նախագծին։
Համայնքապետարանի տվյալներով՝ մանկապարտեզների անվճար ծառայության նախաձեռնությունը Քաջայր Նիկողոսյանը ներկայացրել էր դեռևս 2026 թվականի հունվարին, սակայն այն հնարավոր կլինի կիրառել 2027 թվականից։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)