Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
Էրեբունի վարչական շրջանում անչափահասի նկատմամբ սեռական բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ամիսներ առաջ՝ բնակարաններից մեկում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հատկանիշներով։
Նշված անձը կալանավորվել է։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։
Քննչական մարմինը լրացուցիչ մանրամասներ չի հրապարակել՝ հաշվի առնելով գործի բնույթը և անչափահասի շահերի պաշտպանությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)