Գյուլերը՝ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացման մասին․ թիրախում նաև Կովկասի անվտանգությունը
Աշխարհ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը զարգանում է բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ բարձր մակարդակի հասնելով ռազմական և անվտանգության ոլորտներում։
Նրա խոսքով՝ երկու երկրների զինված ուժերը համագործակցում են անձնակազմի պատրաստման, համատեղ զորավարժությունների, ռազմական փորձի փոխանակման, ականազերծման և ռազմարդյունաբերական նախագծերի ուղղություններով։
Գյուլերը նշել է, որ թուրք-ադրբեջանական բանակների փոխգործունակության, համակարգման և փոխադարձ վստահության շարունակական զարգացումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն երկու երկրների պաշտպանունակության, այլև Կովկասի անվտանգության համար։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Անկարան դրական է գնահատում Վաշինգտոնում ձեռք բերված նախաստորագրումն ու խաղաղության ուղղությամբ վերջին քայլերը։
«Հույս ունենք, որ րոպե առաջ կհաստատվի համապարփակ ու մնայուն խաղաղություն»,- ասել է Գյուլերը՝ ընդգծելով, որ Կովկասին անհրաժեշտ են ոչ թե հակամարտություններ, այլ համագործակցություն, զարգացում և բարօրություն։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)