Երեկ Կոտայքում ողբերգական վթարի հետևանքով 4 մարդ է մահացել․ պարզվել են նրանց և վիրավորի ինքնությունները
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը պարզվել է։
«Nissan Tiida»-ն վարել է Հրազդան քաղաքի 58-ամյա բնակիչ Մխիթար Հովսեփյանը։ Վթարի հետևանքով նա և ուղևորներ՝ 61-ամյա Սիլվա Մարգարյանը, 59-ամյա Հասմիկ Արզումանյանը և 42-ամյա Լիլիթ Թադևոսյանը, տեղում մահացել են։
55-ամյա Լիաննա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառ կարող էր լինել վարորդի ինքնազգացողության վատացումը։
Դեպքը տեղի էր ունեցել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37.5 կմ հատվածում։ «Nissan Tiida»-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում գտնվող առևտրային տաղավարին, ապա՝ ծառին և հայտնվել ծառերի մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների և ավտոտեխնիկական։ Քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)