Վլադիմիր Վարդանյանը կարող է գլխավորել ՍԴ-ն․ «Ժողովուրդ»
Հայաստան
Հայաստանի Սահմանադրական դատարանի նոր նախագահ կարող է դառնալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ներկայում ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ՍԴ գործող նախագահ Արման Դիլանյանի վեցամյա պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, ինչի պայմաններում քննարկվում է դատարանի նախագահի փոփոխության հարցը։
Ըստ պարբերականի աղբյուրների՝ իշխանական շրջանակներում առավել ակտիվ քննարկվում է Վլադիմիր Վարդանյանի անունը։ Միաժամանակ, ըստ նույն աղբյուրների, չի բացառվում, որ իշխանությունները այլ թեկնածուի վերաբերյալ որոշում ունենան, և մինչև հոկտեմբերի 12-ը օրակարգում հայտնվի մեկ այլ անուն։
Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի ապրիլից Սահմանադրական դատարանի դատավոր է։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)