Հայաստանի անկախության 35-ամյակին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Հայաստան
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ, Կանադայի Նիագարայի ջրվեժը Երևանի ժամանակով սեպտեմբերի 22-ի առավոտյան 06:00-ին, իսկ Կանադայի տեղական ժամանակով՝ երեկոյան 22:00-ին, կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով։
Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
Նույն օրը Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի Հայաստանի Հանրապետության դրոշը, իսկ քաղաքի «Ottawa Sign»-ը կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)