Գայլերի հարձակումները մեծ վնասներ են շարունակում հասցնել գյուղացիներին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրում գայլերի հարձակման հետևանքով մեծ թվով գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ըստ գյուղացիների հայտնածի՝ գայլերի հարձակման հետևանքով մոտ 250-300 գառներ ու ոչխարներ սատկել են։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Սևան խոշորացված համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հանձնարարականով ժամանել են Սևանի քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր Ծաղկունք գյուղի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի գլխավորությամբ ճշտում են հանգամանքները։Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են գառների սեփականատիրոջ կամ սեփականատերերի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նշված գյուղում գայլերի մասնակցությամբ նման աղետ է տեղի ունենում․ այս տարվա հունիսի 6-ին նույնպես գայլերի հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով 300-ից ավել գառներ ու ոչխարներ սատկել էին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)