ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուն պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ուղիղ երկխոսության
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Քերոլայն Ռոդրիգես-Բիրկեթը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է անմիջականորեն համագործակցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հակամարտության խաղաղ լուծում մշակելու համար։
«Ես պատրաստ եմ անմիջականորեն համագործակցել կառավարության պաշտոնյաների հետ՝ լինի դա Ուկրաինայում, Ռուսաստանում, թե որևէ այլ հակամարտության մեջ՝ մեկ նպատակով՝ խթանել խաղաղությունը», - ասել է Ռոդրիգես-Բիրկեթը։
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հանդես գա որպես չեզոք միջնորդ և ոչ միայն խոսի հակամարտության բոլոր կողմերի հետ, այլև ձգտի կանխել դրա տեղի ունենալը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)