Եվրոպայում կարտոֆիլի դեֆիցիտ և գների աճ է կանխատեսվում
Աշխարհ
Եվրոպայում ամառային շոգի հետևանքով կարտոֆիլի բերքը կարող է զգալիորեն նվազել՝ հանգեցնելով դեֆիցիտի և գների աճի։ Այս մասին, Financial Times-ի փոխանցմամբ, նախազգուշացրել են Energy and Climate Intelligence Unit-ի (ECIU) փորձագետները։
Եվրոպական ֆերմերների և գյուղատնտեսական կոոպերատիվների Copa-Cogeca միավորման տվյալներով՝ եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով կորուստները կազմել են շուրջ 3,1 մլն տոննա կարտոֆիլ՝ 400–620 մլն եվրո ընդհանուր արժեքով։ ECIU-ի գնահատմամբ՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդեռլանդներում բերքը կարող է նախորդ 27,3 մլն տոննայից նվազել մինչև 19,5–20,5 մլն տոննա։
Փորձագետները նշում են, որ իրավիճակը կտրուկ հակադրվում է նախորդ տարվա ռեկորդային բերքին, երբ ավելցուկի պատճառով ֆերմերները ստիպված էին կարտոֆիլի մի մասը անվճար բաժանել, ոչնչացնել կամ օգտագործել որպես անասնակեր։ Սպասվում է, որ բերքի նվազման ազդեցությունը սպառողները կարող են զգալ սուպերմարկետներում արդեն 2027 թվականի մարտին՝ կաթոլիկ Զատկի նախաշեմին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)