Նավթի թանկացումն ու դոլարի ուժեղացումը ճնշում են ասիական արժույթներին․ Reuters
Տնտեսություն
Ասիայի զարգացող երկրների արժույթների մեծ մասի նկատմամբ ներդրողների բացասական սպասումներն ուժեղացել են՝ Մերձավոր Արևելքում լարվածության սրման, նավթի գների աճի և ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության բարձրացման ֆոնին։ Այս մասին վկայում են Reuters-ի անցկացրած հարցման արդյունքները։
Սաուդյան Արաբիայի Արևելք–Արևմուտք նավթամուղի վրա հարձակումներից հետո նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 100 դոլարը։ Միաժամանակ ԱՄՆ պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը մեծացրել է դոլարի գրավչությունը։ Նավթի բարձր գները հատկապես բացասաբար են ազդում էներգակիրներ ներմուծող ասիական երկրների վրա՝ մեծացնելով ներմուծման ծախսերը և ճնշում գործադրելով ազգային արժույթների վրա։
Reuters-ի հարցման համաձայն՝ ամենամեծ ճնշման տակ է հայտնվել ֆիլիպինյան պեսոն․ դրա հետագա թուլացման վրա խաղադրույքները հասել են ավելի քան չորս ամսվա առավելագույնին։ Աճել են նաև թայլանդական բատի, հնդկական ռուփիի և մալայզիական ռինգիտի թուլացման ակնկալիքները։ Միևնույն ժամանակ ինդոնեզական ռուփիի նկատմամբ ներդրողների տրամադրությունները որոշ չափով բարելավվել են՝ երկրի ֆինանսների նախարարի փոփոխությունից հետո։
Հարցման տվյալները հավաքվել են մինչև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի՝ սեպտեմբերի 16-ին տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը։ Դա վերջին երեք տարվա ընթացքում ԱՄՆ-ում տոկոսադրույքի առաջին բարձրացումն էր։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)