Չինաստանը արձագանքել է Ռուսաստանի և Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նախաձեռնությանը
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի համագործակցությունն այլ երկրների հետ չպետք է ենթարկվի երրորդ կողմերի միջամտությանը կամ ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների նոր օրենսդրական նախաձեռնությունը։
«Չինաստանը մշտապես աշխարհի երկրների հետ իրականացնում է բնականոն առևտրատնտեսական համագործակցություն՝ հավասարության և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ այդ համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության կամ հարկադրանքի։
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծի ընթացակարգային բանաձևին։ Դրան կողմ է քվեարկել 214, դեմ՝ 211 օրենսդիր։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)