Զինված տղամարդը հարձակվել է երիտասարդ զույգի վրա և փորձել բռնաբարել աղջկան
Ռուսաստան
Մերձմոսկվայի Վոսկրեսենսկ քաղաքում 36-ամյա տղամարդը, ըստ քննության վարկածի, ատրճանակով սպառնացել է երիտասարդ զույգին, ապա սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել աղջկա նկատմամբ և փորձել բռնաբարել նրան։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունը։
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին՝ «Հոկտեմբերի 60-ամյակ» փողոցում գտնվող շենքերից մեկի բակում։ Քննության տվյալներով՝ տղամարդը մոտեցել է զույգին և զենքով սպառնացել սպանել նրանց։ Այնուհետև նա բռնել է աղջկան և փորձել բռնաբարել նրան, սակայն աղջկա ընկերոջը հաջողվել է ոստիկանություն կանչել։ Ժամանած իրավապահները ձերբակալել են կասկածյալին։
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել սեռական բնույթի բռնի գործողությունների, բռնաբարության փորձի և սպանության սպառնալիքի հոդվածներով։ Դատարանը նրա նկատմամբ կալանք է կիրառել։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)