NASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է ռեկորդային չափերի նոր խառնարան
Գիտություն և Մշակույթ
NASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է 222 մետր տրամագծով խառնարան, որը համարվում է Արեգակնային համակարգում մինչ այժմ հայտնաբերված ամենամեծ ժամանակակից հարվածային խառնարանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances գիտական ամսագրում։
Խառնարանը հայտնաբերվել է 2025 թվականին Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանի տվյալների միջոցով։ Գիտնականների գնահատմամբ՝ այն ձևավորվել է 2024 թվականի գարնանը, երբ Լուսնի մակերևույթին բախվել է աստերոիդի կամ գիսաստղի բեկոր։
Գործող մոդելների համաձայն՝ նման մասշտաբի բախում Լուսնի վրա տեղի է ունենում միջինը մոտ 132 տարին մեկ անգամ։ Հետազոտության հեղինակները հայտնագործությունը բնութագրել են որպես վիճակագրորեն չափազանց հազվադեպ և փաստացի եզակի դիտարկում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)