Չարլզ III․ ԱԲ մշակողները պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդկությունը չկորցնի իր ճակատագրի նկատմամբ վերահսկողությունը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կարծում է, որ արհեստական բանականության (ԱԲ) մշակողները պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդկությունը չկորցնի իր ճակատագրի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին ասվում է միապետի ելույթից հատվածներում, որը նա կներկայացնի սեպտեմբերի 17-ին Շոտլանդիայի Դամֆրիս Հաուսում՝ այս ոլորտում զարգացող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Արհեստական բանականության զարգացումը՝ թե՛ դրա բովանդակությունը, թե՛ տեմպը, մեծ հետաքրքրություն և խորը մտահոգություն է առաջացնում։ Մեր աշխարհում նրանք, ովքեր գնահատում են մարդկային բնույթը և դրա կարևորագույն բարոյական բաղադրիչը, անհամբեր սպասում են ձեր հավաստիացմանը, որ մենք չենք կորցնի մեր սեփական ճակատագրի նկատմամբ վերահսկողությունը», - Sky News-ը մեջբերում է Չարլզ III-ի խոսքերը։
Բրիտանական միապետը կարծում է, որ «այս կարևորագույն ժամանակահատվածում կայացված որոշումները կորոշեն այն աշխարհը, որը կժառանգեն ապագա սերունդները»։
«Եվ այսպիսով, ձեր առջև ծառացած մարտահրավերը ոչ միայն տեխնոլոգիայի զարգացումն է, այլև այն, որ այն շարունակի ծառայել մարդկության, հասարակության և բնության շահերին», - ասել է նա իր ելույթում։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)