Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է 13 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցերն արգելող օրենք
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնապես առաջարկել է «Երեխաների մասին» նոր օրենք, որը կարգելի 13 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումը և կսահմանափակի դրանց հասանելիությունը 13-15 տարեկան դեռահասների համար։
Ըստ ֆոն դեր Լայենի՝ Եվրահանձնաժողովը կընդունի «աստիճանական և տարբերակված մոտեցում»։ «Յուրաքանչյուր տարիք ունի իր առանձնահատկությունները, ուստի, յուրաքանչյուրը կունենա իր անհատական պաշտպանության մակարդակը 13 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցեր չկան, 15 տարեկանից փոքր անձանց համար՝ անձնական հաշիվներ չկան։
Սա նշանակում է, որ 13 տարեկանից մինչև երեխայի 15 տարեկան դառնալը թույլատրվելու են միայն ծնողների կամ խնամակալների կողմից ստեղծված և վերահսկվող մինի հաշիվները՝ սահմանափակ հնարավորություններով և օրական առավելագույնը մեկ ժամ ժամանակային սահմանափակմամբ։ 15-18 տարեկան երեխաների համար անվտանգ հարթակի դիզայնը պարտադիր կլինի», - ասել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։
Ֆոն դեր Լայենը նաև առաջարկել է մի շարք պարտավորություններ մտցնել սոցիալական ցանցերի, տեսածառայությունների, առցանց խաղերի և արհեստական բանականության չաթբոտների համար, որոնք ծառայություններ են մատուցում 18 տարեկանից փոքր երեխաներին: Այս միջոցառումը, մասնավորապես, կվերաբերի Facebook-ին, Instagram-ին (որն արգելված է Ռուսաստանում և պատկանում է Meta կորպորացիային, որը Ռուսաստանում համարվում է ծայրահեղական) և YouTube-ին:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)